Հայաստանը հայտնվել է թուրքական դիվանագիտության թակարդում 7 մայիսի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հրապարակաված Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ խոսքը գնում է ոչ միայն «ճանապարհային քարտեզի», այլեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակների մասին: Հայ հասարակայնության ողջ ուշադրությունը գամված է միայն «ճանապարհային քարտեզին», մինչդեռ շատ կարեւոր է անդրադառնալ հնարավոր համապարփակ պայմանավորվածությունների էությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, հայ խորհրդարանական Ստեփան Սաֆարյանը: «Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանն առաջարկում է երեք պայման` հայ-թուրքական սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ երկու երկրների միջեւ միջպետական հանձնաժողովի ստեղծում: Թուրքական կողմը, օգտվելով իրադրությունից, իր հերթին հայտարարում է, որ նախքան սահմանի բացումը հարկավոր է կողմնորոշվել, թե որ սահմանը բացել, եւ ինքը պատրաստ է նման քայլի դիմել, եթե Հայաստանը ճանաչի հայ-թուրքական ներկայիս սահմանը, այդ փաստաթղթի ռատիֆիկացումը երկու երկրների խորհրդարաններում»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը: Հայ պատգամավորը գտնում է, որ Թուրքիան, որը 1993թ. միակողմանի կարգով փակեց սահմանը, ինքն էլ պարտավոր է բացել այն: Խոսելով Կարսի պայմանագրի մասին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ընդգծել է, որ Թուրքիան Կարսի պայմանագիրը չեղյալ է հայտարարել 1991-ին, երբ ճանաչել է Հարավային Կովկասի երկրների անկախությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |