Վարչապետ․ ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը չի ուղղվի տարածաշրջանային լարվածության ավելացմանը

Վարչապետ․ ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը չի ուղղվի տարածաշրջանային լարվածության ավելացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և հարցին, թե արդյոք որպես այդ երկրի արևելյան հարևան՝ նկատե՞լ է տարածաշրջանային լարվածության և «սադրիչ» հայտարարությունների նվազում:

Փաշինյանն ասել է՝ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը։

«Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել Մարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այն չի գործում։

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։

Թուրքիան փակել է ՀՀ հետ սահմանը 1993–ին՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հակամարտությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---