Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին: Որոշումը կայացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:

2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարների կողմից արժանացել է հուշանվերների:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---