Իսրայելցիները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ». Պատրիարքարանը դատապարտել է![]() 4 ապրիլի 2024 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3–ին իսրայելցիները ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։ Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ հայ երիտասարդներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, նշում է, որ դա արվել է առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատապարտել է կատարվածը և պատասխաններ է պահանջել Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից։ Պատրիարքարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղահանումն իրականացվել է՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականներու և տեղացի հայերի վրա: «Երբ սպաների խմբից պահանջեցինք հայ հոգևորականներին և տեղացի հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որևէ արտոնագիր կամ դատարանի որոշում չեն ներկայացրել»,–ասվում է գրառման մեջ։ Պատրիարքարանն աշխարհի բոլոր քրիստոնյաների ուշադրությունն է հրավիրում տեղի ունեցածի վրա։ «Մենք կշարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և հրավիրում ենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ անվերջ ոտնձգությունների վրա»,– ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: «Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա։ Իսրայելցիները պարբերաբար բռնի ներխուժման փորձեր են անում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |