Բրյուսելում հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը՝ քննարկել են ՆԱՏՕ–ում գործակցության հարցեր 5 ապրիլի 2024 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ում նոր գլխավոր քարտուղարի ընտրությանը, F-16 կործանիչների վաճառքի գործընթացին, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և նրանց կողմից PKK-ի հետ նույնացվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) դեմ պայքարում ԱՄՆ-ից ունեցած ակնկալիքներին վերաբերող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։ Օրակարգում է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ կատարելիք այցը և մի շարք այլ հարցեր: Հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |