Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ–ն աջակցելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն։

Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ն 270 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով։

«Մենք աջակցելու ենք ձեր բիզնեսներին, տաղանդներին, որպեսզի օգնենք զարգանան՝ նոր շուկաներ մտնելու համար։ Ներդրում կանենք Հայաստանի տնտեսությունը ու հասարակությունը զարգացող և դիմակայուն դարձնելու նպատակով»,–ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է նաև Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ Նա նշել է, որ այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---