Միրզոյան․ Երկու հիմնական հարցում Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից

Միրզոյան․ Երկու հիմնական հարցում Երևանի ու Բաքվի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։

«Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու: Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին: Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից», - ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»։

Առաջինը, նրա խոսքով, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին:

«Եվ էլի պիտի խոսեմ Ալմաթիի հռչակագրի մասին, մենք մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով պայմանավորվել ենք, առնվազն 3-4 անգամ եղել են հանդիպումները, որտեղ կողմերը պայմանավորվել են, վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա և պայմանավորվել են, որ սահմազատումը տեղի է ունենալու Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ մենք փորձում ենք այս պայմանավորվածությունը արտացոլել, այս հռչակագրին հղում անել տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում հղում անել պայմանագրի նախագծում, և մենք տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը», - շեշտել է Արարատ Միրզոյանը:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում:

Երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, նշել է նախարարը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործախարարների երկկողմ հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Վերջին անգամ ԱԳ նախարարները բանակցել են Բեռլինում՝ փետրվարի 28-ին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք պաշտոնական Երևանն արդեն Բաքվին ուղարկել է խաղաղության պայմանագրի նախագծի իր հերթական առաջարկները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---