Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ–ի վրա

Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ–ի վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում, անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ մեղադրանքին, ասել է, որ իշխանությունը ցանկանում է Հայաստանը հանել աշխարհաքաղաքական մրցակցությունից:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած գործընթացների համար ընդդիմության՝ իշխանությանն ուղղված մեղադրանքին՝ վարչապետն ասել է. «Ոչ մեկ չի նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չէ՝ 2014 թվականից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022 թվականից պատերազմ են անում իրար հետ, չեք նկատե՞լ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրար հետ պատերազմի վիճակում են», գրում է Արմենպրեսը։

Անդրադառնալով ընդդիմությունից հնչած մեղադրանքին, թե իշխանությունը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ՝ Փաշինյանը հարցրեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ...»:

Ապա Փաշինյանը հավելել է. «Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ–ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծմամբ։ Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---