Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում

PanARMENIAN.Net - Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Որոշման նախագիծը ներառված է գործադիրի ապրիլի 12-ի նիստի օրակարգում։

Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը։

Նախատեսվում է, որ ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025–ի հունվարի 1-ից։

Ըստ հիմնավորման, ՄԹ–ում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական և ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---