Հունաստանում վառվել է Օլիմպիադայի կրակը16 ապրիլի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում վառվել է 2024 թվականի ամռանը Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի կրակը։ Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնյաներ։ Գերագույն քրմուհու դերում անտիկ հանդերձանքով հանդես է եկել դերասանուհի Մերի Մինան։ Եղանակային պայմանների պատճառով նրան չհաջողվեց օլիմպիական կրակը վառել արևի ճառագայթներից՝ պարաբոլիկ հայելու օգնությամբ, այդ պատճառով ջահը վառվեց արարողության գլխավոր փորձի ժամանակ վառված կրակից, գրում է ՏԱՍՍ–ը։ Դրան հաջորդել է թատերականացված բեմադրությունը անտիկ ժամանակների մարզադաշտում, որտեղ ժամանակին Օլիմպիական խաղերի բազում մրցումներ են անցել։ Օլիմպիական կրակը նախ անցնելու է Հունաստանի տարածքով, իսկ մայիսի 8-ին կհասնի Մարսել։ Photo. dpa / Global Look Press Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |