Առաջին Sukhoi SuperJet-100-ը կվաճառվի «Արմավիա» ավիաընկերությանը

PanARMENIAN.Net - Առաջին Sukhoi SuperJet-100 վաճառքի համար նախատեսված ինքնաթիռը կվաճառվի «Արմավիա» ավիաընկերությանը, հաղորդել է «Սուխոյ» քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Օլգա Կայուկովը:

Sukhoi SuperJet-100-ի գինը կազմում է 28 մլն դոլար, սակայն յուրաքանչյուր որոշակի դեպքում պատվերի արժեքն առանձին է որոշվում:

Նա նշել է, որ այդ նմուշն արդեն գտնվում է հավաքման վերջնական փուլում եւ շուտով կտրամադրվի պատվիրատուին` «Արմավիա» ավիաընկերությանը: Կայուկովայի խոսքերով, առաջին Sukhoi SuperJet-100-ն ում տրամադրելու շուրջ որոշումը կայացվել էր` ելնելով պատվերի ձեւից: «Դա կախված է մի շարք հանգամանքներից` ձեւը որոշվում է պատվիրատուի կողմից, եւ ինչքան այն պարզ է, այնքան հեշտ է կառուցել առաջին ինքնաթիռը», - մեկնաբանել է «Սուխոյի» ներկայացուցիչը:

«Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ( IATA) անդամ է: «Արմավիա» ավիաընկերությունը կատարում է ամսական շուրջ 250 չվերթ ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ ավելի քան 30 ուղղություններով:

2008 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 647000 ուղեւոր: Ընկերությունն ունի Ա-319 (3), Ա-320 (2), Իլ-86 եւ ՏՈՒ-134 տիպի օդանավ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---