El Pais. Եվրոպայի փողոցներում ապրում է 75 միլիոն մարդ

PanARMENIAN.Net - Եվրոպան ունի իր բակերը, որտեղ կուտակված է հնություն, որը մնացել է նախկին տերերից, եւ նվերներ, որոնցից չի հաջողվել ազատվել, գրում է իսպանական El Pais թերթը: «Այդ բակերում եւ փողոցներում բնակվում է 75 մլն մարդ, եւ պարզվում է, որ մենք ունենք եւս մեկ հարեւան, որն աչք է դրել այդ բակի վրա, եւ մտադիր է սիրաշահել կամ իր ուղեծրում պահել այդ հարեւաններին: Արեւելյան վեց հարեւաններից որոշները, որոնց հետ ԵՄ հինգշաբթի օրը անհաջող հանդիպում անցկացրեց` փորձելով բարելավել հարաբերությունները, դեռեւս չեն վերադարձել «սառը շրջանից»,- նշում է հոդվածի հեղինակ Խոսե Իգնասիո Տորրեբլանկան:



Բելոռուսում իշխում է «Եվրոպայի վերջին դիկտատորտշը»: «Ուկրաինայում այսպես կոչված «նարնջագույն հեղափոխության» տեսիլքը հօդս ցնդեց: (...) Մոլդավիայում իրադրությունն ավելի վատ է. երկիրը խրվել է սառը պատերազմի տրամաբանության մեջ»,- գրում է հոդվածի հեղինակը: Կովկասում իրադրությունը շատ ավելի լավ չէ, շարունակում է Տորրեբլանկան: Հայաստանը վերածվել է Ռուսաստանի հավատարիմ ծառայի, իսկ Ադրբեջանում Ալիեւների ընտանիքն իրականացրել է ցանկացած բռնապետի երազանքը` որպես ժառանգություն ստանալով հսկայական նավթագազային պաշարներով հանրապետության իշխանությունը: Եւ, վերջապես, Վրաստանը` «մի երկիր, որը «վարդերի հեղափոխության» ժամանակ մեզ հույս տվեց, որ կկարողանա ժողովրդավարության օրինակ դառնալ ողջ տարածաշրջանի համար, բայց Սահակաշվիլիի «փրկչագործական» ղեկավարության ներքո նույնպես կանգնեց ինքնաոչնչացման պարույրի վրա»:



«Բրյուսելը բախվում է նույն այն խնդիրների հետ, ինչ «Միջերկրածովի համար Միության» կազմակերպման ժամանակ. Բրյուսելի մեղմ պոստմոդեռնիստական ժեստերը բախվում են այդ հարեւանների կոպտության հետ, որոնք ավելի շատ հետաքրքրված են գոյատեւման խնդրով, քան նրանով, թե ինչ կխոսեն իրենց մասին, եւ որոնք սովոր են դասական իշխանական խաղերին, որտեղ տեստոստերոնը դեռեւս նորաձեւությունից դուրս չի եկել»,- ընդգծում է El Pais-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---