Մատենադարանի նոր մասնաշենքի հիմքում հուշագրությամբ սրվակ է դրվել

PanARMENIAN.Net - 2009-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը նշում է իր հիմնադրման 50-րդ տարեդարձը: Կես դար անց այն բանից հետո, երբ հայ ժողովրդի եւ այլ ժողովուրդների ձեռագիր գանձերը հավաքվել էին մեկ տեղում, սկսվեց գիտական կենտրոնի նոր մասնաշենքի շինարարության իրագործումը:

Մայիսի 14-ին Մատենադարանի նոր մասնաշենքի հիմքում հուշագրությամբ սրվակ է դրվել: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

«Շենքը իրենից սրվակ է ներկայացնում, որի ներսում պետք է որոշակի միկրոմիջավայր լինի: Հուսով եմ, որ նոր մասնաշենքը նոր գիտական միջոցառումների անցկացման հնարավորություն կտա, իսկ գրքերն ու ձեռագիր մատյանները հուսալի պահվելու են: Գլխավոր մասնաշենքում զետեղվելու են հիմնականում 6 ցուցասրահներ»,- ասել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը,- «Շենքի նախագիծն այնպես է մշակված, որ Մատենադարանի արտաքին տեսքը, որը սովոր են տեսնել երեւանցիները, չի փոխվելու, եւ Մաշտոցի պողոտայի կողմից երեւալու է նոր մասնաշենքի ոչ մեծ մասը»:

Արթուր Մեսչյանի խոսքերով, նոր մասնաշենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2011-ի սեպտեմբերի 11-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---