ԱԻՆ Նաիրիտի մերձակա շրջաններում բնակվող մարդկանց խորհուրդ է տալիս չբացել պատուհանները

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Նաիրիտի մերձակա շրջաններում բնակվող մարդկանց խորհուրդ է տալիս չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԱԻՆ-ից, այրվող մթերքից վարակվելու վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով:



Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: Գործարանի շրջակա տարածքը շրջափակված է եւ փակ է տրանսպորտի երթեւեկության համար:



«Շտապ օգնության» օպերատիվ բաժանմունքի ավագ բժիշկ Էլմիրա Գեւրոգյանը հաստատեց Նաիրիտ կաուչուկի գործարանում բռնկված պայթյունի եւ հրդեհի արդյունքում մահացած 5 անձանց մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով, երկու մահացածները դուրս են բերվել անմիջապես «Շտապ օգնության» ջոկատի եւ հրդեհային ստորաբաժանումների ժամանումից հետո: Ավելի ուշ, նրա խոսքերով, տարբեր աստիճանի այրվածքներով երկու վիրավորները տեղափոխվել են Էրեբունի Բժշկական կենտրոն: Էլմիրա Գեւորգյանը նաեւ հայտարարեց, որ տեղեկատվություն են ստացել եւս երեք մահացածների մասին:



Որոշ տվյալներով, փրկարարները եւս 20 մարդու չեն կարողանում դուրս բերել դեպքի վայրից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---