Հայաստանի նախագահը այցելել է «Նաիրիտ» գործարանի դեպքի վայրը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, որտեղ նախօրեին պայթյուններ էին տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանրապետության ղեկավարը հանդիպել է գործարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել է ընդհանուր իրավիճակը գործարանի տուժած հատվածում: Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, գործարանի աշխատողները, զոհաբերելով իրենց, պայթյունի հետեւանքների մեղմացման համար արեցին ամեն ինչ: Նրա խոսքով, այդ իրադարձությունը դաս կծառայի, որպեսզի ինչպես պետական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ հայկական գործարանների ղեկավարությունն ավելի զգոն լինի: «Ոչ պետությունը, ոչ էլ գործարանի ղեկավարությունը չեն կարողանա հատուցել գործարանի աշխատողների կյանքերի կորուստը: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածներին ընտանիքներին եւ հարազատներին»,- հայտնել է երկրի ղեկավարը:



Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ:



Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ:



Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները:



Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ:



Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---