ԱՎՏՈՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ավտովթարի պատճառով մահացել է երեւանյան «Արարատ» հյուրանոցի տնօրեն, հայտնի հայ գործարար Փայլակ Հայրապետյանի որդի` Հովհաննես Հայրապետյանը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալության թղթակցին ՆԳՆ մամլո ծառայությունում, ավտովթարը տեղի է ունեցել երեկ Երեւանի ժամանակով մոտավորապես ժամը 21-ին Երեւան- Աշտարակ մայրուղու հինգերորդ կիլոմետրում: Հայրապետյանի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել է ավտոբուսի հետ, ինչի արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ ավելի ուշ վախճանվել է հիվանդանոցում: Ավտոբուսի վարորդի եւ ուղեւորների մասին տվյալներ չեն հաղորդվում: Հայրապետյան ընտանիքին է պատկանում մայրաքաղաքի «Արարատ» հյուրանոցը, «Հայաստան» առեւտրի համալիրը, հյուրանոցային համալիրը Սեւանա լճի ափին, «Եվրոմոտորս» ընկերությունը (BMW մակնիշի ավտոմեքենաների տեխսպասարկման եւ վաճառքի սրահ), մի շարք խանութներ եւ այլ ձեռնարկություններ: Ներկայումս քննություն է տարվում վթարի պատճառների պարզաբանման նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---