Փրկարար ծառայություն. Պայթյունը «Նաիրիտում» ոչ մի հետեւանք ունենալ չի կարող15 մայիսի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակի ժամանակ առաջացող խուճապը համապատասխան կառույցների արձագանքման արդյունքն է, այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: «Որպես կանոն, արտակարգ իրավիճակը մեծապես կախված է կառավարության ձեռնարկած միջոցներից»,-ասել է նա: Նրա խոսքերով, պայթյունի եւ հրդեհի ժամանակ բոլոր համապատասխան գերատեսչությունները ժամանակին գործեցին եւ պայթյունի հետեւանքները հասցրեցին նվազագույնի: Գրիգորյանը հաղորդել է, որ փրկարար գործողություններն երկար տեւեցին, սակայն ողբերգության արդյունքում 4 մարդ զոհվեց, վիրավորվեցին հրշեջներ, որոնք տուժեցին թունավոր ծխից, իսկ շտապ օգնության անձնակազմերը հիմնականում առաջին օգնությունն էին ցույց տալիս: «Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ ցանկացած արտակարգ իրավիճակ մեծ հետեւանքներ է ունեցել, եթե կառավարման մարմինները ժամանակին չեն արձագանքում եւ այս փուլում ամենամեծ խնդիրը բնակչությանը վտանգից պաշտպանելն է»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ հավելել է, որ իրավիճակը լիովին շտկված է եւ հետեւանքներ լինել չեն կարող: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |