Հայ ձյուդոիստները 6 ոսկե մեդալ են նվաճել Բելգիայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տ) մայիսի 16-ին եւ 17-ին բելգիական Հերենտալս քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի, փայլուն է հանդես եկել, նվաճել 8 մեդալներ, այդ թվում` 6 ոսկե եւ երկու արծաթե:



Հայաստանի կողմից բարձրագույն պարգեւի արժանացան Երջանիկ Կարապետյանը (մինչեւ 48 կգ ք/կ), Գարիկ Հարությունյան (մինչեւ 50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյան (մինչեւ 55 կգ ք/կ), Դավիթ Ղազարյան (մինչեւ 60 կգ ք/կ), Մհեր Թավակալյան (մինչեւ 73 կգ ք/կ) եւ Արթուր Կրոյանը (մինչեւ 81 կգ ք/կ): Արման Նիկողոսյանը (մինչեւ 81 կգ ք/կ) եւ Գեւորգ Թորոսյանը (մինչեւ 60 կգ ք/կ) արժանացել են արծաթե մեդալների:



Հիշեցնենք, որ Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մայիսի 8-ին գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ ժամանել է Բեռլին, որտեղ եզրափակելով իր ելույթները միջազգային մրցաշարում մեկ մեդալով (3-րդ տեղ) եւ 5 մրցանակային տեղերով, մայիսի 15-ին ուղեւորվել է Բելգիա:



Վերոհիշյալ մրացաշարերը Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի համար նախապատրաստական փուլ են հանդիսանում Եվրոպայի պատանեկան առաջնության համար, որը տեղի կունենա 2009-ի հունիսի 26-28-ը Կոպերե (Սլովենիա) քաղաքում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---