ՀԱԿ գտնում է, որ մայիսի 31-ին իրենք կհավաքեն ձայների 40%-ը

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններին Հայ ազգային կոնգրեսն իր սեփական հաշվարկներով ունի բոլոր շանսերը` հավաքելու ձայների 40%-ը, քանի որ նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ կողմնակիցների թիվն աճել է մի քանի անգամ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնող Հայաստանի Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը:



«ՀԱԿ հետո երկրորդ ուժը, որը մեծ քանակությամբ ձայներ կհավաքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, եւ միայն նրանցից հետո` կառավարող Հանրապետական կուսակցությունը»,- մատնանշել է Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Ավագանու խորհրդի մեջ ընտրված ՀԱԿ ներկայացուցիչները պատրաստ կլինեն մնացած կուսակցությունների հետ համագործակցությանը, եթե ընտրություններն արդար պայմաններում անցնեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---