Հայաստան է ժամանում Հունգարիայի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությունը: Կազմի մեջ են նույն հանձնաժողովի նախագահի տեղակալներ Լասլո Կոսին եւ Մաթիաս Ֆիրթլին:



Այցի ընթացքում Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի, Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ Նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ: Հունգարիայի խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը հայտնեց, որ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստան կժամանի օրվա երկրորդ կեսին: «Հունգարացի հյուրերը Հայաստան են ժամանելու Վրաստանով եւ նախնական տեղեկատվությամբ մոտավորապես 18:00-19:00-ին կհասնեն Երեւան»,- նշեց նա: Նաիրի Պետրոսյանի խոսքով, այսօր ոչ մի հանդիպումներ ծրագրված չեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---