Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի հասարակական կազմակերպությունների համաժողովը

PanARMENIAN.Net - Վերջերս Ստեփանակերտում կայացավ «Խաղաղապահություն: Միտումներն եւ հեռանկարները» թեմայով Ղարաբաղի ՀԿ երկրորդ համաժողովը: Դրա աշխատանքին մասնակցում էին միայն ՀԿ առաջնորդներն եւ փորձագետները, որոնք ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վստահության կառուցման միջազգային ծրագրերում: Համաժողովին հրավիրված էին նաեւ արտաքին կապերի ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ ԼՂՀ Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց համաժողովի մասնակիցներից մեկը, կայացավ ստեղծված բանակցային գործընթացում իրադրության եւ հասարակական խաղաղապահական նախաձեռնությունների վրա քաղաքական գործընթացների ազդեցության մասին կարծիքների եւ տեղեկատվության բաց փոխանակություն: Քննարկումների արդյունքում համաժողովի մասնակիցներն եկան այն եզրակացությանը, որ վերջին ժամանակներս տեղի ունեն համաշխարհային քաղաքացիական երկխոսության քաղաքականացման միտումներ, որոնք, ըստ էության, խեղաթյուրում են փաստացի իրադրությունը եւ չափազանցնում հակամարտության պաշտոնական քաղաքական կարգավորման արդյունքները:



Ազգային դիվանագիտության դինամիկայի եւ արդյունավետության վրա բացասաբար անդրադարձող միտումների զարգացումը նախազգուշացնելու համար համաժողովի մասնակիցներն ընդունեցին որոշում` ստեղծել տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու համար Հանրային Խորհուրդ, որի շրջանակներում կկազմակերպվեն աշխատանքային խմբեր գործունեության զանազան ուղղություններով: Համաժողովի մասնակիցները ընդունեցին նաեւ «Միջազգային խաղաղապահական նախագծերին Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սկզբունքների մասին հռչակագիր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---