Թուրքիան եւ Ադրբեջանը վախենում են սեփական երկրների ազգայնամոլներից

PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտասարդական թեւի նախագահ Արտակ Զարգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Երիտասարդ մասնագետների միջազգային միությունում (IUSY) ընդգրկված Սեւծովյան տարածաշրջանի երկրների կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: «Այդ շրջանակներում խորհրդաժողովներ անցկացվել են Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, քանի որ հարեւան երկրները` Ադրբեջանն ու Թուրքիան, միշտ դեմ են եղել մեր երկրում խորհրդաժողովների անցկացմանը», - նշել է նա:



Ինչպես նշել է Զարգարյանը, ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել խորհրդաժողովին, հայտարարելով, որ իրենց քայլը չի հասկացվի եւ չի ընդունվի սեփական երկրում ազգայնամոլական շարժումների կողմից: «Ինչ վերաբերում է Թուրքիային, չնայած նրան, որ թուրքական կողմն ամեն օր խոսում է համագործակցության եւ հարաբերությունների հաստատման մասին, բայց փաստն այն է, որ նրանք նույնպես հրաժարվել են ընդունել մեր առաջարկությունը», - հայտարարել է Արտակ Զարգարյանը:



Մայիսի 24-ից մինչեւ 27-ը Երեւանում ընթանում է «Ժողովրդավարության եւ զարգացման համագործակցությունը» խորհրդաժողովը` Երիտասարդ մասնագետների միջազգային միությունում (IUSY) ընդգրկված Սեւծովյան տարածաշրջանի երկրների կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ: Նշված խորհրդաժողովը գումարվել է ՀՅԴ կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, վերջինիս մասնակցել են Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի, Իսպանիայի, Հունաստանի, Իրանի, Կիպրոսի, Կանադայի եւ Սիրիայի սոցիալիստական կուսակցությունների երիտասարդ առաջնորդները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---