Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւան քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է համարում: «Քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ստացել Երեւանի բնակչությանն իրենց տեսակետները եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերը ներկայացնելու համար»,- ասել է Հայաստանի նախագահը` Սարդարապատ կատարած այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:



Սերժ Սարգսյանը նաեւ դիմել է քաղաքական ուժերին այն խնդրանքով, որ նրանք լրացուցիչ լարվածություն չստեղծեն եւ այդ ոգով ավարտեն իրենց նախընտրական քարոզարշավը: Նախագահը նաեւ ցանկություն է հայտնել տեսնել այնպիսի ընտրություններ, որոնց մասին ե'ւ ժողովուրդը, ե'ւ միջազգային կազմակերպությունները կարողանան ասել, որ դրանք Հայաստանի լավագույն ընտրություններն են:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---