ՍԲՄՖ-ի նախագահ. Երեւանում աշխարհի առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր30 մայիսի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր ավարտին է մոտենում Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերից հետո, որոնց ընթացքում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 15 երկրի ներկայացուցիչ, տեղի կունենա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը: Այդ առնչությամբ Երեւան է ժամանել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն, որը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպիչներին նախապատրաստման բարձր մակարդակի համար` մատնանշելով այդպիսի առաջնությունների կարեւորությունը ողջ աշխարհում բռնցքամարտի զարգացման գործում:«Այդ առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր: Ես եղել եմ ավելի քան 60 երկրում, սակայն այդպիսի հիանալի մարզահամալիր ոչ մի տեղ չեմ տեսել», - ասել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն: Վերջինս նաեւ նշել է, որ օգոստոսին ՍԲՄՖ-ը պատրաստվում է բարձրացնել Լոնդոնում 2012 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում կանանց բռցքամարտի ընդգրկման հարցը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |