Կորյուն Սողոմոնյանը նվաճել է Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը30 մայիսի 2009 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է առաջին անգամ մայիսի 23-ից մինչեւ 30-ը Հայաստանում անցկացվող Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատանեկան հավաքականի եզրափակիչ դուրս եկած երեք ներկայացուցիչներից երկուսը զիջել են իրենց հակառակորդներին եւ միայն Կորյուն Սողոմոնյանին (ք/կ 46 կգ) է հաջողվել վստահ հաղթանակ տանել հնդիկ բռնցքամարտիկ Շիվա Տապայի հանդեպ 10:4 հաշվով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:Ջոնիկ Տոնոյանը (ք/կ 54 կգ) եւ Հայկ Խաչատրյանը (ք/կ 70 կգ ) պարտություն են կրել կուբինացի Էրնեստո Բոլերիից եւ եզրափակիչ դուրս եկած Ջոզեֆ Ուորդուից համապատասխանաբար եւ արժանացել են արծաթե մեդալների: Աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցանակակիրներին ոսկե մեդալ հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Հայաստանի հավաքականն Աշխարհի պատանեկան առաջնությունում ընդհանուր թվով նվաճել է 7 մեդալ, այդ թվում 4 բրոնզե, 2 արծաթե եւ մեկ ոսկե: ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |