Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում պարտված Միր Հոսեյն Մուսավին պաշտոնապես բողոքարկել է քվեարկության արդյունքները եւ համապատասխան բողոք է ներկայացրել Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդին:



Ըստ Իրանի ՆԳՆ պաշտոնական տվյալների, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զգալի առավելությամբ վերընտրվեց նախագահի պաշտոնում: Գրեթե երկու անգամ պակաս ձայներ հավաքած Մուսավին հայտարարել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների եւ արդյունքների կեղծման մասին: Դրանից հետո նրա հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, արդարություն պահանջելով: Ցուցարարները փողոցային բարիկադներ էին սարքում, հրկիզում էին ավոտմեքենաներ եւ քարերով հարվածում էին ոստիկաններին:



Միաժամանակ Թեհրանի փողոցներում իրենց հաղթանակն են տոնում Ահմադինեժադի կողմնակիցները: Հաղթողը հայտարարել է մամլո ասուլիսում, որ ընտրություններն «արդար ու ազնիվ են անցել», քվեարկության արդյունքները կասկած չեն առաջացնում, հաղորդում է BBC-ին:



Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, ըստ պաշտոնական տվյալների, ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքելով 33,7 տոկոս, Ահմադինեժադի համար քվեարկել է ընտրողների 62,63 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---