Հովհաննես Գոհարյանը դարձել է «Մետալուրգ» - «Բատե» հանդիպման երկու գոլերի հեղինակը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին լատվիական Լիեպաե քաղաքում Բելառուսի չեմպիոն «Բատե» ՖԱ ուսումնամարզական հավաքի շրջանակներում հանդիպեց «Մետալուրգ» (Լատվիա) թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 0:4 հաշվով հօգուտ Բորիսովի թիմի:



Առաջին խաղակեսին մրցակիցները խաղադաշտ դուրս բերեցին իրենց ուժեղագույն կազմերը: Այն երկկողմ սուր, հարձակվողական ընթացք ունեցավ: Եւ միայն 9-րդ րոպեին ինքնագոլի շնորհիվ Բորիսովի ֆուտբոլիստներին հաջողվեց հաշվում առաջ անցնել: Չնայած ընդհանուր խաղային հավասարությանը, «Բատեն» ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն լավ հնարավորություններ բաց թողեցին Գոհարյանն ու Սկավիշը:



Երկրորդ խաղակեսում երկու թիմերը մեծ թվով փոխարինումներ կատարեցին: «Մետալուրգի» խաղը բոլորովին վերափոխվեց, իսկ «Բատեն» իր առավելությունը գոլերի վերածեց: Ընդ որում իր գոլային ծարավը վերջապես հագեցրեց Հովհաննես Գոհարյանը` 46-րդ եւ 62-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ: Դրանից հետո 65-րդ րոպեին Գոհարյանը փոխարինվեց: Վերջին գոլի հեղինակը 69-րդ րոպեին դարձավ «Բատեի» ռմբարկու Սերգեյ Բուբնովը:



Լիտվայի հավաքի շրջանակներում «Բատեն» իր երկրորդ հանդիպումը կանցկացնի «Կաունասի» հետ հունիսի 21-ին Վիլնյուսում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---