ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցելու է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի համաժողովին

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք:



Նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության եւ Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձեւավորման շուրջ:



Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաեւի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---