Համաներումը ցույց է տվել, որ ընդդիմությունն իշխանությունների համար այլեւս վտանգ չի ներկայացնում

PanARMENIAN.Net - «Բանտարկյալներին ազատ արձակելը ոչինչ չի նշանակում: Իշխանությունները մեծ նշանակությւոն չեն տալիս ընդդիմությանը եւ նրա մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում: Համաներումը եւս մեկ անգամ ցույց տվեց մեր իշխանությունների ուժը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը , ավելացնելով, որ նրա կարծիքով, ընդդիմության ներկայացուցիչները շարունակելու են իրենց պայքարն իշխանությունների դեմ, բայց այս անգամ ավելի զգույշ կլինեն իրենց գործողություններում:



Պետրոսյանը նաեւ ասել է, որ անիմաստ է համարում «փաստահավաք խմբի» ստեղծումը, որը զբաղվում է մարտի 1-ի դեպքերի հետաքննությամբ: «Նրանք ինչպես կարող են հաջողության հասնել, եթե խմբի 5 անդամներից 4-ը չեն խոսում իրար հետ, այլ միայն վիճում են»,- հայտարարել է Ռաֆիկ Պետրոսյանը, նշելով, որ խմբում միայն երեք հոգի են ներկայացնում ընդդիմությունը:



Նրա խոսքերով, համաներումը թուլացնելու է հասարակության մեջ ստեղծված խուճապը: Նա նաեւ հերքեց այն հայտարարությունը, որ համաներման ժամկետների հետաձգումը ինչ-որ կապ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանի հետ, ավելացնելով, որ եթե Հայաստանը ցանկանում է հետագայում հակագործակցել ԵԽ հետ, ապա նա պետք է համապատասխանի Եվրոպայի որոշ չափանիշների:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---