«Բանանցը» Եվրոպայի Լիգայում իր առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանում, այլ ոչ թե Շիրոկի Բրիեգում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման ռաունդի առաջին հանդիպումը երեւանյան «Բանանցի» եւ բոսնիական «Շիրոկի Բրիեգի» միջեւ կկայանա հուլիսի 2-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, այլ ոչ թե Բոսնիայում, ինչպես նախապես պայմանվորվել էին:



ՈՒԵՖԱ-ն այդպիսի որոշում է ընդունել, քանի որ հակառակ դեպքում հուլիսի 9-ին Երեւանում կկայանային երկու պատասխան հանդիպումներ` Աշտարակի «Միկան» նույնպես հուլիսի 2-ին եւ 9-ին որակավորման ռաունդի հանդիպումներ կանցկացնի:



«Բանանց» - «Շիրոկի Բրիեգ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---