Դանիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կժամանի ընթացիկ տարվա աշնանը

PanARMENIAN.Net - Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքումԷդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Դանիայի արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Պեր Ստիգ Մյոլլերը հայտնեց, որ Երեւան կժամանի այս տարվա աշնանը:



Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միշլին Կալմի-Ռեյի հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը: Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշման մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---