Վանես Մարտիրոսյանը հաղթել է ռուս Անդրեյ Ցուրկանին

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գերկիսամիջին քաշային կարգի (69 կգ) Վանես Մարտիրոսյանը (24-0-0, 15 ԿՕ) հունիսի 27-ին անցկացրել է իր հերթական մենամարտը ռուս Անդրեյ Ցուրկանի (26-4-0, 17 ԿՕ) հետ: «Latin Fury» 9-րդ մրցաշարի շրջանակներում 10 փուլ տեւած մենամարտն Ատլանտիկ-սիթիի (Նյու-Ջերսի նահանգ) Boardwalk Hall խաղահրապարակում ավարտվել է 6-րդ փուլում ռուս մարզիկի տեխնիկական նոկաուտով:



Այդ հաղթանակն ամենակարեւորն էր Մարտիրոսյանի պրոֆեսիոնալ կարիերայում:



Վանեսն առաջատարն էր բոլոր վեց փուլերի ընթացքում: Միակողմանի մենամարտը կանգնեցվել է Ցուրկանի ձախ ունքի վնասվածքի պատըճառով:



Այսպիսով, 23-ամյա Մարտիրոսյանը տարել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 25 մենամարտերից նոկաուտով 16-րդ հաղթանակը եւ եւս մեկ կարեւոր քայլ է կատարել իր կարիերայում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---