ԲԱՔՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԴԱՍԵՐԻ ԳԱԼ ԳԼԽԱՇՈՐԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բուհերի ղեկավարները պայքար են սկսել այն ուսանողուհիների եւ ուսանողների դեմ, որոնք դասերի են գալիս «ոչ աշխարհիկ» տեսքով, այսինքն` գլխաշորերով եւ մորուքներով: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ ուսանողները կարող է նույնիսկ հեռացվեն: Մայիսի սկզբին Բաքվի պետական համալսարանում կայացած «Կինը եւ իսլամը» գիտաժողովում առաջարկվել է բուհերում մտցնել միասնական կարգ, եւ արգելել ուսանողուհիներին դասերի գալ գլխաշորերով: Խղճի եւ դավանության ազատության Հասարակական կենտրոնի մասնագետները գտնում են, որ անցկացվող այդ ակցիաները անօրինական են եւ վիրավորական: Օրինապահներն անհանգստանում են, որ ուսանողների անձնական կյանք ներխուժելը կվնասի ժողովրդավարական Ադրբեջանի համբավին: Բաքվի բուհերում սովորող թուրք եւ իրանցի աղջիկներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---