Սահակաշվիլին շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության կարեւոր գործոն

PanARMENIAN.Net - «Սահակաշվիլու պարգեւատրման վերաբերյալ բացասական գնահատականներն ինձ ավելի շուտ զգացմունքային են թվում», - հայտարարել է քաղաքականագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը ` մեկնաբանելով Հայաստանում Վրաստանի նախագահին Պատվո շքանշանով պարգեւատրելու առնչությամբ որոշ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները:



«Ավանդականի խորհրդանշանները որոշակի դեր են խաղում քաղաքականությունում, եւ հարկ է ընդունել, որ Վրաստանի առաջնորդին Պատվո շքանշանի հանձնման պահն այնքան էլ հաջող չէր ընտրվել: Իմիջիայլոց, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում շատ-շատերը բացասաբար են վերաբերվել այդ պատմությանը: Դրա հետ մեկտեղ, ես չէի գերագնահատի այդ խորհրդանշանակ գործողության նշանակությունը` հաշվի առնելով Հայաստանի բարդ իրավիճակը, որը, նշենք, էլ ավելի է բարդացել 2006 թվականից հետո, երբ Մոսկվան ընդառաջեց Սահակաշվիլուն եւ իր ռազմակայանը դուրս բերեց Ախալքալակից` չնայած տեղի հայ բնակչության բողոքներին: Սահակաշվիլին, ինչպես էլ որ նրան ընդունեն, շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության կարեւոր գործոն, նա հաղթել է երկրի ներսում իր հակառակորդներին, շարունակում է օգտվել Արեւմուտքի միանշանակ աջակցությունից եւ վերազինում է իր բանակը: Գլխավոր շտաբի պետ Ն. Մակարովի գնահատմամբ, բանակն այժմ պատերազմին ավելի կավ է նախապատրաստված, քան 2008 թվականի օգոստոսին: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի գծով միջազգային ճգնաժամային խմբի վերջերս արված հայտարարությունն առավել նման է վերջնագրի, եւ Ռուսաստանին արդեն այսօր հարկ է հստակ պատկերացնել, թե ով կլինի նրա քաղաքական-դիվանագիտական դաշնակիցը, եթե Կովկասում ակտիվ մարտական գործողությունները վերսկսվեն», -նշել է Արեշեւը, գրում է ՏՎԿ Analitika.at.ua -ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---