ՀՀ նախագահը հրաժեշտ է տվել Հայաստանում Գերմանիայի դեսպանին 4 հուլիսի 2009 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը: Դեսպան Անդրեա Վիկտորինըեւսհայ-գերմանական համագործակցություը հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա: Կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը: Նախագահ Սարգսյանըհաջողություն էմաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա |