Սյուզի Կենտիկյան. Գայտեի դեմ ես պետք է գործադրեմ բոլոր ջանքերս 4 հուլիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Պարտություններ չունեցող WBA եւ WIBF վարկածներով ամենաթեթեւ քաշային կարգում չեմպիոն, Հայաստանից 21-ամյա Սյուզի Կենտիկյանը (24(16)-0-0) հուլիսի 4-ին Համբուրգում կմենամարտի WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերրես Գայտեի (15(11)-1-0) հետ: Կենտիկյանի խոսքով, ռինգում ինքը գործելու է` կիրառելով իր ողջ ունակությունները:«Նախապատրաստությունն առաջիկա մենամարտին շատ լավ է անցել" Դա նոր մենամարտ է, քանի որ ես մրցելու է նոր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հետ: Ես պետք է գործադրեմ բոլոր ջանքերս: Իմ վերջին մենամարտը Ելենա Ռիդի դեմ կարեւոր է, որովհետեւ ես գիտեի, որ կարող եմ պահել տեմպը 10 ռաունդների ընթացքում»,- նշել է Կենտիկյանը: Կենտիկյանի մարզիչ Մագոմետ Շաբուրովը առաջիկա մենամարտին լավատեսությամբ է վերաբերվում: «Ես գտնում եմ, որ Գայտեի կողմից համարձակ քայլ է իջնել մեկ քաշային կարգով եւ մենամարտել Սյուզիի հետ: Սակայն մենք շատ լավ ենք պատրաստվել եւ, ինչպես դա սովորաբար լինում է, Սյուզին հրավառություն ցույց կտա: Կարծում եմ` Սյուզիի արագությունը կդառնա Գայտեի հանդեպ նրա հաղթանակի բանալին»,- հայտնել է Շաբուրովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |