Սոլանան հեռանում է ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո, Խավիեր Սոլանան չի ցանկանում երկարացնել իր մանդատը, որի գործողության ժամկետը լրանում է 2009թ. հոկտեմբերին:



«Ես ավարտում եմ իմ 10-ամյա ժամկետն այս պաշտոնում եւ մտադիր չեմ շարունակել պաշտոնավարել: Ես կարծում եմ, որ իմ ժամանակն ավարտվում է եւ ես հանգիստ եմ եւ բավարարված»,-ասել է Սոլանան ABC իսպանական թերթին տված հարցազրույցում: Խավիեր Սոլանան ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնում նշանակվեց 1999թ. հոկտեմբերին, նրա Եվրոպայի գլխավոր դիվանագետի մանդատը երկարացվեց 2004-ին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Սոլանայի ներկայացուցիչը Բրյուսելում դեռեւս չի հաստատել տեղեկությունը:



«Ես ակտիվ էի տարիներ շարունակ եւ ինձ համար դժվար է կանգ առնել: Բազում ոլորտներ կան, որտեղ ես կարող եմ օգտակար լինել: Սակայն ես չեմ մասնակցի իսպանական քաղաքական կյանքին»,-ասել է Սոլանան: 1992-95թթ. Խավիեր Սոլանան եղել է Իսպանիայի արտգործնախարարը, իսկ 1995-99թթ.` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---