Կիպրոսը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը

PanARMENIAN.Net - հուլիսի7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին, որը Երեւանում է գտնվում պետական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:



Հանդիպման ընթացքումՀայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-կիպրոսական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:



Նախարար Կիպրիանուն նշեց, որ Հայաստանի Նախագահի հրավերով Կիպրոսի նախագահի պետական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Կիպրոսի Հանրապետությունը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:



Էդվարդ Նալբանդյաննու Մարկոս Կիպրիանուն անդրադարձան Հայաստան - ԵվրոպականՄիությունհարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանականերում երկկողմ համագործակցության հնարավորությունները:



Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանի եւ Մարկուս Կիպրիանուի ներկայությամբ Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ Հայաստանում Կիպրոսի դեսպան Պետրոս Կեստորասը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Կիպրոսի Հանրապետության Ֆինանսների նախարարության միջեւ համագործակցության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---