Սերժ Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական կորպուսին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Ամերիկայի ՄիացյալՆահանգների Ազգայինտոնի` Անկախությանօրվա առիթով Հայաստանի նախագահՍերժ Սարգսյաննայսօրայցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահ Սարգսյաննիր շնորհավորականխոսքում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ Միացյալ Նահանգներինհետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլեւ մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու եւ իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում»:



Հայաստանի Հանրապետությունում ՄիացյալՆահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Դեսպան Յովանովիչը Հանրապետության նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---