Կարոլինա Գայտե. Պարզվեց` Կենտիկյանն աշխարհի շատ ուժեղ չեմպիոն է

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, WBA եւ WIBF վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում թեթեւագույն քաշում (մինչեւ 51 կգ) աշխարհի երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) եւ WBA վարկածով երկրորդ թեթեւագույն քաշում (մինչեւ 52 կգ) հանդես եկող արգենտինացի մարզուհի Կարոլինա Գայտեն մեկնաբանել են անցած մենամարտը, որում Կենտիկյանն ավելի քան վստահ հաղթանակ է տարել:



«Ես գոհ եմ իմ ելույթից: Հիանալի էր այդպիսի մեծ լսարանի առջեւ բռնցքամարտելը: Կենտրոնացած եւ ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները: Դրա համար շնորհակալ եմ իմ մարզիչ Մահոմեդ Շաբուրովին»,- մեջբերում է Կենտիկյանին boxing.de-ն:



Կարոլինա Գայտեն իր հերթին ճանաչել է Կենտիկյանի գերազանցությունն իր նկատմամբ:



«Ես մեծ հույսերով էի եկել, բայց պարզվեց` Սյուզին աշխարհի շատ ուժեղ չեմպիոն է: Նա մաքուր հաղթանակ է տարել»,- ասել է Գայտեն:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---