Երեւան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան են ժամանել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մոսկվայում, որ տեղի կունենա հուլիսի 17-18-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



Հուլիսի 17-18-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարեն ՌԴ նախագահի գավաթի ավանդական ձիարշավի շրջանակներում:



Մոսկովյան հանդիպումը թվով վեցերորդը կլինի: Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանքտ Պետերբուրգում, դրանից առաջ` Պրահայում մայիսի 7-ին: Առաջին բանակցությունները կայացան անցյալ տարվա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` 2008թ. նոյեմբերի վերջում Մոսկվայում, երրորդը` ընթացիկ տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում:



Երեւանից Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյոկվը կմեկնեն Բաքու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---