Հայերը պետք է իրավունք ունենան այցելել Ադրբեջանում գտնվող հարազատների շիրիմները

PanARMENIAN.Net - Ինչ փոխադարձ այցերի մասին է խոսքը, երբ մինչ այժմ Բաքու ժամանող ցանկացած հայազգի մարդու, անկախ քաղաքացիությունից, արտաքսում էին ուղղակի օդանավակայանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել հարավկովկասյան տարածաշրջանի գծով փորձագետ Արսեն Մելիք-Շահնազարովը: Նա հիշեցրել է, որ Բաքվում անցանկալի անձ են հայտարարվել եվրոպական երկրներից մեկի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտը, պատանի բուլղար շախմատիստուհին եւ նույնիսկ.. ռուս օնկոլոգների պատվիրակության անդամ, ծնունդով Բաքվից Ալեքսանդր Աղամովը: «Նրանց անձնագրերում չկար նշում ազգության մասին, այսինքն ազգային պատկանելությունն որոշվում էր անուղղակի նշաններով եւ հատուկ ծառայությունների միջոցով»,-ասել է փորձագետը:



Հաշվի առնելով նման վերաբերմունքն Ադրբեջանի կողմից, Մելիք-Շահնազարովն իր տարակուսանքն է հայտնել: «Ուրեմն, ինչո՞ւ պետք է Բյուլ-Բյուլ օղլիի նման պարոնները ոտք դնեն հայի արյամբ շաղախված Արցախի հողի վրա: Ո՞րն է ռասիզմի ու այլատյացության գաղափարախոսների տվայտանքների իմաստը բազմաչարչար Շուշիում: Մի քաղաքում, որի հայ բնակչությունը սկզբում անողոքաբար ոչնչացվեց ու արտաքսվեց, իսկ հետո լիովին կտրվեց հայրենիքից Բյուլ-Բյուլ օղլիի հոր ու թիմակիցների սերնդի ջանքերով»,-ասել է փորձագետը:



Ըստ նրա, այս այցը առավել քարոզչական էր եւ հնարավորություն տվեց Բաքվին խոսել Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին «Ղարաբաղի հայ համայնքի հետ»: «Եվ թեեւ այս անվանումն անհեթեթություն է, սակայն փոքր քայլն արդեն իսկ արվել է եւ արդեն հուլիսին Մոսկվայում հաջորդ հանդիպմանն Internationall Alert-ն արդեն խոսում է, որ Բաքվի պատվիրակության կազմում ԼՂ կարող են այցելել նաեւ «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները», որոնք պետք է «հավասարակշռեն» ԼՂՀ ներկայացուցիչների ներկայությունը, ըստ Բաքվի ու «չեզոք բրիտանական» կազմակերպության պարտադրանքի, իրենց ասած «ԼՂ հայ համայնքին»,-ասել է փորձագետը:



Այս առնչությամբ Շահնազարովը տրամաբանական է անվանել ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների որոշումը, որոնք չեն ցանկանում այլեւս մասնակցել «British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող եւ բրիտանական հետախուզության կողմից վերահսկվող անտաղանդ ներկայացումներին»: Նա նաեւ հույս է հայտենլ, որ ՀՀ ՈԿԿ-ը եւս նման որոշում կկայացնեն:



«Ինչ վերաբերում է ադրբեջանցիների համար ԼՂՀ-ում, նաեւ ազատագրված տարածքներում իրենց հարազատների շիրիմներն այցելելու հնարավորության ստեղծմանը, դա կարող է իրականանալ միայն մի դեպքում: Առաջինը, եթե նման այցելություններ լինեն նաեւ Շահումյանի, Գետաշենի, Հյուսիսային Արցախի (Խանլարի, Դաշկեսանի, Քեդաբեկի եւ Շամխորի շրջաններ) եւ Գանձակ-Գյանջայի հայերի համար: Երկրորդը, եթե նման այցերի դեպքում ադրբեջանցիների անձնագրերում խփվի ԼՂՀ համապատասխան կնիքը»,-ասել է Շահնազարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---