Հայ լողորդն եզրափակում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը13 հուլիսի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Սերգեյ Պեվնեւը, որն իր մարզիչ Միքայել Ջիլայանի հետ մեկնել էր Պրահա` մասնակցելու համար Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, անհաջող է հանդես եկել բատերֆլայ (50մ) մարզաձեւում եւ 28.10 վայրկյան արդյունքով, գրավել է վերջին 63-րդ տեղը: 50մ եւ 200 մ ազատ ոճի մարզաձեւում 17-ամյա լողորդն ավելի լավ հանդես չեկավ, սակայն մի շարք լողորդների բացակայության ու որակազրկման պատճառով 2.1.66 վայրկյան եւ 26.33 վայրկյան արդյունքով զբաղեցրեց համապատասխանաբար 67-րդ եւ 71-րդ տեղերը: 50 եւ 100 մ ազատ ոճի մարզաձեւերի մրցումներին Պեվնեւը չի մասնակցել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, պատճառը սուր ցավերն էին որովայնի հատվածում: «Պեվնեւը Երեւան կվերադառնա հուլիսի 14-ին: Նա չի մասնակցել երկու մարզաձեւերի մրցումների առողջական խնդիրների պատճառով, եւ ես վստահ եմ, որ նրա անհաջող ելույթը հիմնականում պայմանավորված էր հիվանդությամբ»,-նշել է Սաֆարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |