«Հայերի ընտրությունը». «Մադրիդյան սկզբունքները սպառնում են Հայաստանի ու Արցախի անվտանգությանը13 հուլիսի 2009 - 22:53 AMT PanARMENIAN.Net - «Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» հրապարակման ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից դրանք դրական գնահատելու լույսի ներքո, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունները ղարաբաղյան հարցի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խարխլում են Հայաստանի ազգային անվտանգության հիքմերը: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ «մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են ինչպես առանձին, այնպես էլ` ամբողջական տեսքով: «Մադրիդյան սկզբունքների» բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրի իրականացումը անհապաղ կհանգեցնի այժմյան ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հրադադարի պահպանման միակ երաշխիքն է, կապաինետգրի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի պաշպանունակությունը եւ կնպաստի հայ բնակչության արտահոսքին Հայաստանի զգալի մասից»,-ասվում է հայտարարության մեջ: «Հայերի ընտրությունը» կուսակցության նախաձեռնող խումբը «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում իրավանաբորեն պարտավորեցնող ցանկացած փաստաթղթի ստորագրումը գնահատում է որպես հակապետական հանցագործություն` ուղղված ազգային անվտանգության խարխլմանն ու Հայոց պետության պաշտպանական համակարգի փլուզմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |