Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ֆուտբոլային խաղը տեղի կունենա Բուրսայում18 հուլիսի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Որոշվել է քաղաքը, որտեղ կանցկացվի Ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի ազգային թիմերի միջեւ մրցախաղը 2010 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթյուրքի անվան մարզադաշտում:Մրցախաղը, որին, հնարավոր է, ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է անցկացվեր նախագահ Աբդուլա Գյուլի հայրենի Կայսերի քաղաքում կառուցված նոր մարզադաշտում: Սակայն ազգայնականները 270 հազար ստորագրություն են հավաքել հայկական հավաքականի ժամանման դեմ, ուստի խաղի անցկացման վայրը փոխվել է: Ընտրական մրցաշարի առաջին խաղը, որին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի հավաքականը Թուրքիայի հավաքականից պարտություն էր կրել 0:2 հաշվով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ֆուտբոլը դիտելու կմեկնի միայն բաց հայ-թուրքական սահմանով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |