Հայերը մակերեսային պատկերացում ունեն Թուրքիայի մասին

PanARMENIAN.Net - «Թուրքիայի դօրոցներում պարապմունքները սկսվում են Աթաթուրքի հայտնի կարգախոսը պարունակող երդումից. «Ես երջանիկ եմ, որ ես թուրք եմ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



Մելքոնյանի խոսքով, այդ կարգախոսն այնպիսի բազմազգ երկրում, ինչպիսին Թուրքիան է, որոշակի շովինիստկան եւ խտրական նպատակներ է հետապնդում: Նա ընդգծել է նաեւ, որ այժմ Դիարբեքիրում մի իրավաբանական գրասենյակ Սահմանադրական դատարան է դիմել, որպեսզի այդ երդումը ոչ սահմանադրական ճանաչվի: Հայ թուրքագետն այդ երեւույթին առանձնահատուկ կարեւորություն է տվել, քանի որ, նրա խոսքով, նման զանազան ակցիաները կարող են հանգեցնել Թուրքիայում գոյություն ունեցող արգելքների հաղթահարմանը:



Ռ.Մելքոնյանը նաեւ ընդգծել է, որ թուրքական պետությունը հիմնված է մի գաղափարախոսության վրա, որը երբեմն հասնում է ազգայնականության աստիճանի: «Այդ ենթատքստում կարելի է ասել, որ հայ-թուրքական սահմանի բացումը եւ փոխհարաբերությունների հաստատումը կարող է հանգեցնել Թուրքիայում գոյություն ունեցող արգելքների հաղթահարմանը»,- ընդգծել է Մելքոնյանը:



Թուրքագետի խոսքով, հայ-թուրքական փոխհարաբերությունների հաստատումը կարող է ճգնաժամի հանգեցնել թուրքական հասարակության ներսում, որտեղ շատ արդիական են էթնիկական նույնության խնդիրները: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման վերաբերյալ թուրքական հասարակության մեջ կարծիքները տարբեր են, բայց նրանցից, իմ խորը համոզմամբ, գերակայում է կտրուկ դիրքորոշումը»,- ընդգծել է նա:



Թուրքագետը նշել է, որ հայերը մակերեսային պատկերացում ունեն թուրքական հասարակության մասին եւ չեն ճանաչում Թուրքիան: Նա նաեւ ընդգծել է, որ սահմանի բացման հարցում հայերի դիրքորոշումը շատ ավելի մեղմ եւ անզգույշ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---