Հայաստանում Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկիր15 օգոստոսի 2009 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի անդամ 50 երկրից 39-ն արդեն հայտ են ուղարկել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա` Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա 2009 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երեւանում:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, հայտերի ներկայացման վերջնական ժամկետը օգոստոսի 31-ն է: Թեեւ ներկայացված հայտերն առայժմ նախնական բնույթ ունեն, սակայն նախատեսվում է, որ մասնակից երկրների թիվը մինչեւ ժամկետի լրանալը կաճի: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Վերջինս մարզիկներ կներկայացնի միայն տղամարդկանց մրցաշարում, բայց բոլոր ութ քաշային կարգերում: Այսպիսով, տվյալ պահին, իրենց մասնակցության հայտն են ներկայացրել Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բելգիայի, Բոսնիայի, Բրիտանիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնակոյի, Չեռնոգորիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |