Ադրբեջանական տեղեկատվական հարձակումների հետ կապված դրությունն ազգային անվտանգության հարց է

PanARMENIAN.Net - Հայկական կայքերի վրա ադրբեջանցի հաքերների հարձակումների հետ կապված իրադրությունը եւ Ադրբեջանի քարոզչական գործունեությունը Հայաստանի ազգային անվտանգության հարցն են:



Նման հայտարարությամբ այսօր Երեւանում կայացած «Տեղեկատվկան անվտանգություն, արդիական խնդիրներ» թեմայով մամլո ասուլիսին հանդես են եկել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մատիրոսյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:



Փորձագետները նշել են, որ ադրբեջանական քարոզչական գործունեությունն արդեն քաղում է իր բերքը. ինչպես նշել է Էդուարդ Աբրահամյանը, հայտնի են դեպքեր, երբ ադրբեջանցի մեծահարուստները գնել են թերթեր, այդ թվում` հեղինակավոր, որպեսզի դրանց օգնությամբ ադրբեջանամետ քարոզչություն վարեն: նման դեպքերը տեղի ունեն ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում, եւ այդ երեւույթը հղի է նրանով, որ Հայաստանի ու հայերի մասին բացասական կարծիք է ձեւավորվում:



Հայաստանում, փորձագետների կարծիքով, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն նման փաստերի վրա եւ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն դրանք կանխարգելելու համար, քանի որ մեր երկիրը «ջախջախիչ պարտություն է կրում տեղեկատվական պատերազմում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---