Հայաստանը պետք է զգոնություն ցուցաբերի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում չի նշվում, որ կողմերը չեն կարող համագործակցել նաեւ այլ երկրների հետ, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի ՀՅԴ-ի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը : Նրա խոսքերով, տվյալ հարցում Ռուսաստանի կողմից ոչ մի խախտում չի եղել: «Հարկավոր չէ «խուճապի» մատնվել այն պատճառով, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, սակայն հարկավոր է զգոն լինել, քանի ու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համագործակցությունը հանկարծ կարող է վերածվել ռազմավարական գործընկերության», - ասել է Կիրո Մանոյանը:



Մանոյանը նաեւ մեկնաբանել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան թույլ է տալիս Ռուսաստանին իր օդային տարածքն օգտագործել Գյումրիում ռուսական ռազմակայանի հանդերձման համար: «Դա ֆանտաստիկ հայտարարություն է», - նշել է Մանոյանը, հիշեցնելով, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է տվյալ հայտարարությունը: Ընդ որում, Մանոյանը նշել է, որ անիրական է համարում, որ Թուրքիան կարող էր համաձայնել դրան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---