Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կորտ կվերադառնա 10 օրից

PanARMENIAN.Net - Ծագումով հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը 2009 թվականի մայիսին ազդրի վիրահատություն էր տարել, հայտարարել է, որ հույս ունի մարզումները սկսել արդեն 10 օր հետո` Australian Open-ին նախապատրաստվելու համար:



Նալբանդյանը նշել է, որ վերականգնման գործընթացը ավելի արագ է ընթանում, քան ինքը սպասում էր, եւ այդ հանգամանքը լրացուցիչ շարժառիթ է հաղորդում առավել ջանադիր մարզումների համար: Արգենտինացին մարզվում է օրական 20 րոպե եւ աստիճանաբար վերականգնում է իր մարզական վիճակը:



«Շատ դժվար էր վիրահատվելու որոշում կայացնելը: Սակայն իմ վնասվածքը մշտապես խանգարում էր, եւ, վերջ ի վերջո, ես ստիպված էի դիմելու այդ քայլին: Իմ նպատակը Տոպ-10 վերադառնալը, դիրքս պահելն ու «Մեծ սաղավարտը» շահելն է: Եւ, իհարկե, Դեւիսի գավաթն իմ երազանքն է», - ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---